Հյուրանոցային սենյակ ամրագրելու համար ունեք երկու տարբերակ՝
Տարբերակ Ա․ Ամրագրում անմիջապես հարթակի միջոցով
Տարբերակ Բ․ Ամրագրում՝ հղում ուղարկելով զբոսաշրջիկին
Ծանոթացեք ստորև՝ յուրաքանչյուր տարբերակի մանրամասներին։
Նախ անցեք «Ամրագրել» բաժին։
Ամրագրման հարթակը հասանելի է հայերեն, անգլերեն, արաբերեն և ռուսերեն լեզուներով։
Լեզուն փոխելու համար սեղմեք English կոճակի վրա և ընտրեք Ձեր նախընտրած լեզուն։
Որոնման համակարգի միջոցով կարող եք զտել հյուրանոցներն ու հյուրատները՝ օգտագործելով հետևյալ գործիքները՝
Check-in: Ընտրեք այն օրը, երբ ցանկանում եք ամրագրել հյուրի համար
Check-out: Նշեք այն օրը, երբ հյուրը պետք է դուրս գա սենյակից
Գիշերներ: Կարող եք նշել գիշերների քանակը, որը ավտոմատ սահմանում է Check-out ամսաթիվը՝ ըստ ընտրված Check-in-ի
Չափահասներ: Նշեք, թե քանի մեծահասակ է լինելու սենյակում (օգտագործվում է համապատասխան տարբերակներ ցուցադրելու համար)
Երեխաներ: Նշեք երեխաների քանակը
Ուշադրություն՝
Չափահասների և երեխաների քանակը ուղղակիորեն չի սահմանում հասանելի սենյակների քանակը։
Օրինակ՝ եթե նշեք 58 չափահաս, դա չի նշանակում, որ ցուցադրվող հյուրանոցներում առկա են այդքան տեղեր։
Ցանկության դեպքում կարող եք օգտվել նաև ընդլայնված որոնումից։
Ընդլայնված որոնում սեղմելով՝ կարող եք զտել հյուրանոցները ըստ տեսակի՝ օրինակ՝ հյուրանոցներ, տներ, քոթեջներ, հոսթելներ, հյուրատներ, ռեզորթներ։
Ընդլայնված որոնում բաժնում կարող եք նաև զտել ըստ մարզերի՝ ընտրելով, օրինակ՝ Երևան, Սյունիք, Լոռի և այլ մարզեր։
Որոնումը կարող եք համադրել նաև գույքի տեսակի հետ՝ ստանալով ավելի ճշգրիտ արդյունքներ։
Ինչպես հասկանալ հյուրանոցի / հյուրատան մասին տեղեկատվությունը
Այս հատվածում ներկայացվում է հյուրատան հիմնական տեղեկատվությունը՝
Գույքի անվանումը՝ օրինակ՝ Basen
Գինը՝ ցուցադրվում է որպես սկսած արժեք, որը հաշվարկվում է Ձեր կողմից ընտրված ամսաթվերի հիման վրա
Ամրագրել հիմա կոճակը՝ սեղմելու դեպքում կբացվի նոր էջ, որտեղ կարող եք ընտրել համապատասխան սենյակը
Տեղեկատվական հատվածում կարող եք տեսնել նաև՝
գույքի վայրի հասցեն
գույքի նկարագրությունը
հասանելի հարմարություններն ու ծառայությունները
Այս բաժինը օգնում է արագ հասկանալ՝ արդյոք տվյալ հյուրատունը համապատասխանում է Ձեր հյուրի պահանջներին։
Սեղմեք «Ամրագրել հիմա» (Book Now) կոճակի վրա
Ստուգեք, որ ամսաթվերը ճիշտ են (Check-in / Check-out)
Ընտրեք համապատասխան սենյակը և սեղմեք «Ամրագրել» (Book)
Այնուհետև կբացվի նոր էջ, որտեղ անհրաժեշտ է լրացնել հյուրի տվյալները։
⚠️ Կարևոր՝
Մուտքագրեք միայն հյուրի տվյալները, և ոչ թե Ձեր տվյալները որպես օգտատեր։
Մի անհանգստացեք՝
Ամրագրումը ավտոմատ կերպով կկապվի Ձեզ հետ որպես referer, երբ լրացնեք հյուրի տվյալները և սեղմեք ամրագրումը։
Սեղմեք «Հաստատեք ամրագրումը» (Confirm Booking)
Հաստատումից հետո հյուրին կուղարկվի հաստատման էլեկտրոնային նամակ
Ամրագրում կատարելիս պարտադիր է մուտքագրել միայն հյուրի իրական տվյալները
Հյուրանոցը կարող է մերժել ամրագրումը, եթե տվյալները չեն համապատասխանում հյուրին
Երբեք գումար չվերցնեք հյուրից հյուրանոցի փոխարեն
Վճարումը կատարվում է հյուրանոցի մոտ՝ check-in-ի ժամանակ
Կանոնների խախտումը կարող է հանգեցնել համագործակցության դադարեցման և իրավական հետևանքների
Եթե ցանկանում եք ամրագրել մի քանի սենյակ՝
Սեղմեք «Ամրագրել մեկից ավել» (Book Multiple)
Ընտրեք անհրաժեշտ սենյակները՝ նշելով յուրաքանչյուր տեսակի քանակը
Ուշադիր ընտրեք սակագինը (rate)
որոշ սակագներ ներառում են նախաճաշ
որոշները ունեն հատուկ պայմաններ
Յուրաքանչյուր սենյակի համար նշեք հյուրերի քանակը
Սեղմեք «Ամրագրել» (Book Now)
Այնուհետև՝
Լրացրեք հյուրի տվյալները
Ստորև կտեսնեք ընդհանուր գումարը ամբողջ ամրագրման համար
Սեղմեք «Հաստատեք ամրագրումը» (Confirm Booking)
Հյուրին կուղարկվի հաստատման նամակ
Այս մեթոդով կարող եք ուղարկել հատուկ հղում, որպեսզի զբոսաշրջիկը ինքնուրույն կատարի ամրագրումը։
Մուտք գործեք «Ամրագրել» բաժին
Սեղմեք «Ձեր հղումը» կոճակի վրա
Նախ անցեք «Ամրագրել» բաժին։
Սեղմեք «Ձեր հղումը» կոճակի վրա
Կբացվի նոր էջ՝ հատուկ հղումով, որը պարունակում է Ձեր referer կոդը
Հղումը ուղարկելիս չպետք է նախապես ընտրեք՝
Check-in / Check-out ամսաթվերը
հյուրանոց կամ գույք
Հղումը պետք է ուղարկվի իր սկզբնական տեսքով, ինչպես բացվում է «Ձեր հղումը» կոճակը սեղմելուց հետո։
Երբ զբոսաշրջիկը օգտագործում է Ձեր ուղարկած հղումը և կատարում ամրագրում՝ ամրագրումը ավտոմատ կերպով կգրանցվի Ձեր վրա որպես referer։