Այցելեք՝ My.OTA.am և սեղմեք՝ Sign Up
Լրացրեք հետևյալ կերպ՝
Name: Մուտքագրեք Ձեր անվանումը լատինատառ
Օրինակ՝ Otik Otikyan
Email Address: Մուտքագրեք Ձեր էլեկտրոնային հասցեն լատինատառ
Օրինակ՝ otik@ota.am
Նշված էլեկտրոնային հասցեին կուղարկվի հատուկ հղում՝ գաղտնաբառ սահմանելու համար։
Եթե էլեկտրոնային հասցեն սխալ մուտքագրեք, չեք ստանա այդ հղումը։
Captcha: Մուտքագրեք կողքում ցուցադրված տեքստը և թվերը
Այնուհետև սեղմեք Sign Up։
Sign Up սեղմելուց հետո, եթե ամեն ինչ ճիշտ եք լրացրել, կտեսնեք հետևյալ պատկերը՝
Ստուգեք Ձեր էլեկտրոնային փոստը․ նամակը կուղարկվի otik@ota.am հասցեից։
Եթե նամակը չեք գտնում, խնդրում ենք ստուգել նաև Ձեր Spam թղթապանակը։
Եթե նամակ չեք ստացել, համոզվեք, որ Ձեր էլեկտրոնային հասցեն ճիշտ եք մուտքագրել։
Սխալ մուտքագրելու դեպքում խնդրում ենք կրկին գրանցվել՝ ճիշտ էլեկտրոնային հասցեով։
Եթե էլեկտրոնային հասցեն ճիշտ եք մուտքագրել, ապա կստանաք նմանատիպ նամակ, որտեղ նշված կլինի Ձեր մուտքանունը (էլեկտրոնային հասցեն)։
Նամակի ներքևում տեղադրված կապույտ կոճակի վրա սեղմեք՝ Create New Password, որպեսզի ստեղծեք և սահմանեք Ձեր գաղտնաբառը։
Նոր բացված էջում սահմանեք Ձեր գաղտնաբառը։
Գաղտնաբառը պետք է լինի լատինատառ և բավարարի հետևյալ պայմաններին՝
լինի առնվազն 8 նիշ
չպարունակի Ձեր մուտքանունը
չգերազանցի 250 նիշը
պարունակի առնվազն մեկ հատուկ նիշ (!, @, #, $, %)
պարունակի առնվազն մեկ թիվ (1, 2, 3 և այլն)
պարունակի մեծատառ և փոքրատառ տառեր
Enter your password: Մուտքագրեք Ձեր գաղտնաբառը
Confirm your password: Կրկին մուտքագրեք նույն գաղտնաբառը
Այնուհետև սեղմեք՝ Confirm։
Նոր բացված էջում անհրաժեշտ է շարունակել գրանցման գործընթացը՝ լրացնելով ներկայացված հայտը։
Լրացրեք բոլոր դաշտերը հայատառ՝ բացառությամբ էլեկտրոնային հասցեի։
Լուսանկար բաժնում տեղադրեք Ձեր լուսանկարը, որը պետք է համապատասխանի Ձեր անձը հաստատող փաստաթղթին (ID քարտ)։
Ուշադրություն՝
My.OTA.am հարթակում կարող եք գրանցվել որպես ֆիզիկական անձ կամ իրավաբանական անձ։
Եթե գրանցվում եք որպես ֆիզիկական անձ, ապա Ձեր լուսանկարը և անուն-ազգանունը հասանելի կլինեն հարթակի օգտատերերին և կցուցադրվեն Ձեր կողմից հրապարակված ծառայությունների մեջ՝ որպես ծառայություն մատուցող։
Եթե գրանցվում եք որպես իրավաբանական անձ, ապա Ձեր անձնական տվյալների փոխարեն կցուցադրվեն միայն Ձեր ընկերության գովազդային անվանումը և տարբերանշանը։
Ծննդյան ամսաթիվ: Մուտքագրեք Ձեր ծննդյան ամսաթիվը՝ ինչպես նշված է Ձեր ID քարտում։
Գրանցման տարբերակ: Ընտրեք Ձեր գործունեության ոլորտը՝
Զբոսաշրջային ծառայության մատուցող – ներառում է բոլոր ծառայություն մատուցողներին, օրինակ՝ տուր օպերատորներ, անհատ գիդեր, զբոսավարներ, վարորդներ և այլն։
Հյուրանոց / Հյուրատուն – ընտրեք, եթե ունեք հյուրանոց կամ հյուրատուն և ցանկանում եք ստանալ ամրագրումներ My.OTA.am համակարգի միջոցով։
Ասոցիացիա – զբոսաշրջության ոլորտի ֆեդերացիաների և ասոցիացիաների համար։
Ինֆլյուենսեր – եթե վարում եք ակտիվ սոցիալական էջեր, բլոգ կամ ունեք լսարան։
Tourism Info Center – զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների համար։
DMO (Destination Management Office) – տարածաշրջանային կառավարման կազմակերպությունների համար։
Հյւորանուցի կամ հյուրատան դեպքում հայտնվելու է դաշտ (Հյուրանոցի Property ID)
Պարտադիր պետք է նշել Ձեր հյուրանոցի Property id կոդը
Կարող եք գտնել Property ID-ն այցելելով Կարգավորումներ > Հյուրանոցներ: Սեղմեք այստեղ տեսնելու համար:
You can find the property ID by going to Settings > Properties Click Here to get your ID
Вы можете найти идентификатор свойства, перейдя в Настройки > Гостевые дома. Нажмите здесь, чтобы получить свой идентификатор
Եթե չունեք TATIOSA.net-ում հաշիվ, ապա խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ՝ +374 91 004 999 հեռախոսահամարով:
ID քարտը կցել բաժնում կցեք Ձեր ID քարտի առջևի և հետևի կողմերի լուսանկարները։
Նշում՝
Յուրաքանչյուր օգտատեր գրանցման համար անցնում է պարտադիր նույնականացում։ Առանց ID քարտի կամ այն փոխարինող անձնագրի հնարավոր չէ գրանցվել հարթակում՝ անվտանգության նկատառումներից ելնելով։
ID քարտը կցելով և գրանցումը ավարտելով՝ Դուք հաստատում եք, որ ծանոթացել և ընդունում եք հարթակի ընդհանուր դրույթներն ու պայմանները։
ID քարտի համար: Մուտքագրեք Ձեր ID քարտի համարը (գտնվում է առջևի՝ լուսանկարի կողմում)
ՀԾՀ (հանրային ծառայության համարանիշ): Մուտքագրեք համարը (գտնվում է ID քարտի հետևի մասում)
Եթե սկզբում Գրանցում բաժնում ընտրել եք Իրավաբանական անձ, ապա պարտադիր է լրացնել ստորև նշված տվյալները։
Եթե ընտրել եք Ֆիզիկական անձ, ապա այս բաժնի լրացումը պարտադիր չէ։
Գրանցում: Ընտրեք Ձեր իրավաբանական անձի տեսակը՝ ԱՁ, ՍՊԸ, ՓԲԸ և այլն։
Ընկերության գովազդային անվանում: Սա այն անվանումն է, որը տեսանելի կլինի օգտատերերին։
Ծառայություն հրապարակելիս Ձեր անձնական անուն-ազգանվան փոխարեն կցուցադրվի այս անվանումը։
Պետական ռեգիստրում գրանցման անվանումը: Մուտքագրեք ընկերության անվանումը՝ ինչպես նշված է պետական ռեգիստրի վկայականում (օրինակ՝ «ԹԱԹՅՈՍԱ» ՍՊԸ)։
ՀՎՀՀ: Մուտքագրեք Ձեր ընկերության հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), ինչպես նշված է պետական ռեգիստրի վկայականում։
Տարբերանշան: Տեղադրեք Ձեր ընկերության տարբերանշանը կամ գովազդային նկարը, որը կցուցադրվի օգտատերերին Ձեր անձնական լուսանկարի փոխարեն։
Խորհուրդ է տրվում օգտագործել 1:1 հարաբերակցությամբ (քառակուսի) պատկեր՝ ճիշտ ցուցադրման համար։
Պաշտոնական կայք: Եթե ունեք պաշտոնական կայք կամ սոցիալական էջ, նշեք հղումը։
Իմ մասին բաժնում կարող եք ներկայացնել Ձեր գործունեությունը և անձնական/մասնագիտական նկարագիրը։
Այս տեղեկատվությունը հասանելի է օգտատերերին, որոնք կարող են ծանոթանալ Ձեր պրոֆիլին և ուղարկել համագործակցության առաջարկներ։
Այն նաև ցուցադրվում է, երբ օգտատերերը ամրագրում են Ձեր ծառայությունները իրենց կամ իրենց հյուրերի համար։
Հաղորդակցման լեզուների իմացություն: Ընտրեք այն լեզուները, որոնցով կարող եք հաղորդակցվել։
Այս տեղեկատվությունը օգտագործվում է, որպեսզի զբոսաշրջիկները և հարթակի օգտատերերը կարողանան գտնել համապատասխան ծառայություն մատուցողներին՝ ըստ լեզվի իմացության։
Եթե հանդիսանում եք ֆիզիկական անձ, ապա բանկի բաժնում պետք է նշեք Ձեր անձնական բանկային տվյալները։
Եթե հանդիսանում եք իրավաբանական անձ, ապա պարտադիր է նշել ընկերության բանկային տվյալները։
Բանկի անվանում: Մուտքագրեք բանկի անվանումը
Բանկային հաշվի համար: Մուտքագրեք Ձեր դրամային հաշվեհամարը, որին փոխանցվելու են կուտակված միջնորդավճարները
Լիցենզիայի թիվ: Եթե ունեք լիցենզիա կամ գործունեության գրանցում, մուտքագրեք լիցենզիայի համարը։
Լիցենզիայի նկար: Կցեք լիցենզիայի լուսանկարը։
Պայմաններ և դրույթներ
Գրանցվելով և հարթակից օգտվելով՝ համաձայնում եք հետևյալ պայմաններին՝
☐ Ցանկանում եմ ստանալ նամակներ My.OTA հարթակից
Այս տարբերակը ակտիվացնելու դեպքում Դուք կկարողանաք ստանալ և ուղարկել հաղորդագրություններ My.OTA հարթակի այլ օգտատերերի հետ։
Անջատելու դեպքում հաղորդագրությունների համակարգը չի գործի՝ չեք ստանա և չեք կարողանա ուղարկել հաղորդագրություններ։
☐ Համաձայն եմ հարթակի օգտագործման պայմաններին և դրույթներին
Պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ՝ terms.ota.am
☐ Համաձայն եմ հայտը պահպանել որպես սևագիր (Draft)
Դուք կարող եք լրացնել հայտը մասամբ, պահպանել այն որպես սևագիր և շարունակել ավելի ուշ։
Երբ բոլոր տվյալները լրացված լինեն, կարող եք ուղարկել հայտը հաստատման (verification)։
Ուշադրություն՝
Հայտը հաստատման ուղարկելուց հետո այն կստուգվի մեր թիմի կողմից։
Եթե տվյալները ամբողջությամբ և ճիշտ են լրացված՝ կստանաք հաստատման նամակ։
Եթե կան թերի կամ սխալ տվյալներ, կստանաք նամակ՝ համապատասխան նշումներով, և պետք է վերադառնաք հարթակ՝ դրանք ուղղելու համար։
Հաշվի հաստատումից հետո կստանաք էլեկտրոնային նամակ։
Մուտք գործելով My.OTA.am → Իմ հաշիվ բաժին՝ Ձեր պրոֆիլի ներքևում կտեսնեք, որ հաշիվը հաստատված է ✓