Ինչպես ավելացնել միջոցառում
Նոր միջոցառում ավելացնելու համար կարող եք օգտագործել հետևյալ տարբերակներից մեկը՝
Սեղմել Ավելացնել գրառում կոճակը
Կամ սեղմել վերևի աջ հատվածում գտնվող նարնջագույն + (Plus) կոճակը
Սա կբացի միջոցառման ստեղծման ձևը, որտեղ կարող եք լրացնել անհրաժեշտ տվյալները և հրապարակել Ձեր միջոցառումը My.OTA.am հարթակում։
Գլխավոր նկար – միջոցառման գովազդային հիմնական նկարն է, որը ցուցադրվում է հարթակում (լայն ֆորմատով)
Միջոցառման անվանում – գրեք միջոցառման հրապարակային անվանումը
Մուտքավճար – եթե մասնակցությունը վճարովի է, նշեք համապատասխան գումարը, իսկ եթե անվճար է՝ կարող եք թողնել 0 կամ նշել անվճար
Մասնակցության տեսակ – կարող եք ընտրել երկու տարբերակ՝
Տեղում – միջոցառումն ունի ֆիզիկական իրականացման վայր։ Այս տարբերակը ընտրելու դեպքում անհրաժեշտ է նշել նաև հասցեն
Առցանց – նախատեսված է առցանց միջոցառումների համար։ Այս դեպքում կարող եք հղման դաշտում տեղադրել մասնակցության հղումը
Սկիզբ – նշեք միջոցառման մեկնարկի օրը և ժամը
Ավարտ – նշեք միջոցառման նախատեսված ավարտի օրը և ժամը
👉 Միջոցառումը կարող է լինել մի քանի օրով։ Եթե յուրաքանչյուր օր ունի առանձին սկիզբ և ավարտ, ապա դա հստակ նշեք ծրագրի մասին բաժնում
Միջոցառման տեսակ – ընտրեք միջոցառման կատեգորիան ներկայացված ցանկից։ Կարող եք ընտրել միայն մեկ կատեգորիա
Գրանցման հղում – կարող եք ավելացնել գրանցման կամ հավելյալ տեղեկատվության հղում, որը հասանելի կլինի օգտատերերին և զբոսաշրջիկներին։
👉 Օրինակ՝ եթե ցանկանում եք ստանալ գրանցումներ Google Form-ի միջոցով, կարող եք տեղադրել համապատասխան հղումը
Ընտրել մարզը – նշեք այն մարզերը, որոնց վերաբերում է միջոցառումը։
Սա օգնում է, որպեսզի օգտատերերը և զբոսաշրջիկները կարողանան գտնել միջոցառումը՝ ըստ մարզի որոնման ժամանակ։
👉 Եթե միջոցառումը առցանց է կամ վերաբերում է բոլոր մարզերին, կարող եք ընտրել բոլոր մարզերը
Իրականացման հասցե – եթե ընտրել եք, որ միջոցառումը իրականացվում է տեղում, ապա պարտադիր է նշել իրականացման հասցեն։
Google Maps / Yandex Maps հղում: Ըստ ցանկության, կարող եք տեղադրել միջոցառման հասցեի Google-ի կամ Yandex-ի հղում
Միջոցառման մասին – այստեղ ներկայացրեք միջոցառման ամբողջական նկարագրությունը։
Նշեք՝
ինչ է իրենից ներկայացնում միջոցառումը
ինչ է սպասվում մասնակիցներին
ծրագրի հիմնական հատվածները
կարևոր մանրամասներ (օր.՝ ինչ բերել, ինչպես պատրաստվել և այլն)
👉 Փորձեք գրել պարզ, հստակ և հետաքրքիր, որպեսզի օգտատերերը և զբոսաշրջիկները հեշտ հասկանան և ցանկանան մասնակցել
Ավարտելուց հետո սեղմեք «Հրապարակել միջոցառումը» կոճակը