Այս բաժնում ցուցադրվում են Ձեր կողմից My.OTA.am հարթակում հրապարակված և կառավարվող բոլոր ծառայությունները։
Յուրաքանչյուր ծառայության քարտում ներկայացված է՝
Հասանելիության նշում (վերևում)
Հասանելի է այսօր – եթե թույլատրված է նույն օրվա ամրագրում
կամ Պատվիրել X օր առաջ – ըստ Ձեր կողմից սահմանված պայմանների
Գլխավոր նկար – ծառայության հիմնական պատկեր
Ծառայության անվանում
Արժեք – մեկ միավորի արժեքը
Կարգավիճակ
Գործող առաջարկ – տեսանելի է և հասանելի ամրագրումների համար
Արխիվացված առաջարկ – տեսանելի է միայն Ձեզ, չի ցուցադրվում և չի կարող ամրագրվել
Յուրաքանչյուր ծառայության աջ վերևի ⋯ կոճակով հասանելի են՝
Edit – ծառայության տվյալների խմբագրում
Delete – ծառայության ջնջում
View record – ծառայության ամբողջական տվյալների դիտում
Delete (ջնջում) հնարավոր է միայն, եթե տվյալ ծառայության վրա ոչ մի ամրագրում չկա
Եթե առկա է գոնե մեկ ամրագրում →
👉 ծառայությունը հնարավոր չէ ջնջել, միայն արխիվացնել
Այս բաժնում կտեսնեք՝
ծառայության բոլոր տվյալները՝ ինչպես սահմանվել են ստեղծման պահին
տվյալ ծառայության բոլոր ամրագրումները
👉 Ամրագրումների հետ աշխատելու համար անհրաժեշտ է անցնել
«Ծառայությունների ամրագրումներ» բաժին
Մանրամասն էջում ցուցադրվում են նաև՝
Հաստատված ամրագրումների քանակը
Չեղարկված ամրագրումները
Մերժված ամրագրումները
Եթե ծառայությունը շատ հաճախ մերժվում է →
👉 այն կարող է մշտապես թաքցվել My.OTA հարթակից
Ծառայությունները, որոնք ունեն ավել confirmed ամրագրումներ →
👉 ցուցադրվում են ավելի բարձր դիրքերում My.OTA.am, OTA.am և այլ affiliate հարթակներում
👉 նաև նշվում են որպես հաճախ ամրագրվող ծառայություններ
Մանրամասն էջում հասանելի է նաև Duplicate ֆունկցիան
Թույլ է տալիս արագ կրկնօրինակել ծառայությունը
Օգտակար է նմանատիպ ծառայություններ ավելացնելու դեպքում
ℹ️ Ծառայություն ավելացնելու գործընթացը ներկայացված է առանձին ուղեցույցում։