Այս բաժնում ցուցադրվում են Ձեր հաշվեհամարին փոխանցված միջնորդավճարները My.OTA.am հարթակի կողմից։
Ամսաթիվ – Փոխանցման ամսաթիվը
Սահմանվում է ըստ վճարման ամսվա վերջի
Օրինակ՝ եթե փոխանցումը վերաբերում է մարտ ամսվա (Check-out-ով) ամրագրումներին, ապա ամսաթիվը կլինի 31 Մարտ
Մշակվում է – Փոխանցումը գտնվում է մշակման փուլում
Ուղարկվել է հաշվապահություն – Հաշվապահական թիմը իրականացնում է հաշվարկները
Փոխանցման փուլում է – Սպասում է բանկային փոխանցմանը
Փոխանցված է – Գումարը փոխանցվել է Ձեր բանկային հաշվեհամարին
Եթե գրանցված եք որպես ֆիզիկական անձ, կտեսնեք նաև՝
Եկամտահարկ
Սոցիալական վճար
Դրոշմանշային վճար
Եթե գրանցված եք որպես իրավաբանական անձ, ապա այս բոլոր դաշտերը կցուցադրվեն որպես 0 AMD։
Միջնորդավճար – Ամրագրումներից գոյացած ընդհանուր միջնորդավճարը
Փոխանցվող գումար
Ֆիզիկական անձի դեպքում՝
փոխանցվող գումարը = միջնորդավճար − դրոշմանշային վճար
Իրավաբանական անձի դեպքում՝
փոխանցվող գումարը = միջնորդավճար (առանց նվազեցումների)
Ցանկացած փոխանցման տողի վրա սեղմելով՝ կտեսնեք մանրամասն տվյալներ՝
փոխանցման բաղադրիչները
այն ամրագրումները, որոնց միջնորդավճարները ներառված են տվյալ փոխանցման մեջ
Ամրագրման թիվ – Ամրագրման եզակի համարը
Կարգավիճակ – Սահմանվում է PMS համակարգից (օր.՝ confirmed, cancelled և այլն)
Հյուր – Հյուրի անունը
Check-in / Check-out – Մուտքի և ելքի ամսաթվերը
Հյուրանոց – Գույքը, որտեղ կատարվել է ամրագրումը
Եկամտահարկ – Տվյալ ամրագրման վրա հաշվարկված եկամտահարկ
Սոցիալական վճար – Տվյալ ամրագրման վրա հաշվարկված սոցիալական վճար
Միջնորդավճար – Տվյալ ամրագրման համար հաշվարկված միջնորդավճարը
Յուրաքանչյուր ամրագրման մեջ դրոշմանշային վճարը չի ներառվում առանձին։
Այն հաշվարկվում է ընդհանուր փոխանցման պահին, քանի որ ՀՀ օրենսդրության համաձայն՝
յուրաքանչյուր փոխանցման դեպքում ֆիզիկական անձին գանձվում է 1000 ՀՀ դրամ դրոշմանշային վճար, անկախ փոխանցվող գումարի չափից։