Նոր ծառայություն ավելացնելու համար կարող եք օգտագործել հետևյալ տարբերակներից մեկը՝
Սեղմել Add record կոճակը
Կամ սեղմել վերևի աջ հատվածում գտնվող նարնջագույն + (Plus) կոճակը
Սա կբացի ծառայության ստեղծման ձևը, որտեղ կարող եք լրացնել անհրաժեշտ տվյալները և հրապարակել Ձեր ծառայությունը My.OTA.am հարթակում։
Նշեք ծառայության կատեգորիան ցուցակից։
Եթե Ձեր ծառայությունը չի համապատասխանում որևէ առկա կատեգորիայի, կարող եք
«Բողոքներ և առաջարկներ» բաժնում ավելացնել առաջարկ, և մեր թիմը կդիտարկի այն։
Գործող առաջարկ
Այս կարգավիճակում ծառայությունը՝
տեսանելի է My.OTA.am հարթակում
հասանելի է ամրագրումների համար
ցուցադրվում է OTA.am և այլ affiliate կայքերում
կարող է ստանալ ամրագրումներ OTIK-ներից և զբոսաշրջիկներից
Արխիվացված առաջարկ
Այս կարգավիճակում ծառայությունը՝
տեսանելի է միայն Ձեզ (ծառայություն մատուցողին)
չի ցուցադրվում հանրային հարթակներում
չի կարող ամրագրվել
օգտագործվում է ժամանակավոր անջատման կամ պահպանման նպատակով
👉 Ցանկացած պահի կարող եք փոխել կարգավիճակը՝ ծառայությունը կրկին ակտիվացնելու կամ արխիվացնելու համար։
Եթե համաձայն եք, որ Ձեր ծառայությունը կարող է ամրագրվել նույն օրը, ակտիվացրեք համապատասխան կոճակը։
Եթե ցանկանում եք ստանալ ամրագրումները նախապես, ապա՝
ապակտիվացրեք կոճակը
կհայտնվի նոր դաշտ, որտեղ կարող եք նշել, թե քանի օր առաջ եք ցանկանում ստանալ ամրագրումը
👉 Օրինակ՝ եթե նշեք 2 օր, ապա ծառայությունը հնարավոր կլինի ամրագրել միայն առնվազն 2 օր առաջ։
Արժեք : Սահմանեք ծառայության մեկ միավորի արժեքը։
👉 Օրինակ՝ եթե հաշվարկը կատարվում է մեկ անձի համար և արժեքը 5000 դրամ է, ապա նշեք 5000։
Չափման միավոր: Ընտրեք ծառայության հաշվարկման միավորը (օր.՝ անձ, խումբ, ժամ և այլն)։
Եթե չեք ցանկանում նույն օրում ստանալ այլ ամրագրումներ՝
ակտիվացրեք այս տարբերակը։
Այս դեպքում՝
երբ տվյալ ծառայության վրա ամրագրում ստանաք
Ձեր «Զբաղվածության օրացույց»-ում ավտոմատ կփակվի այդ օրը
👉 Արդյունքում՝
այդ օրը չի կարող ամրագրվել ոչ այս ծառայությունը,
և ոչ էլ Ձեր կողմից հրապարակված այլ ծառայությունները
📅 «Զբաղվածության օրացույց»-ին ծանոթանալու համար սեղմեք այստեղ
Սահմանեք ծառայության ամրագրման համար թույլատրելի նվազագույն և առավելագույն քանակը։
👉 Օրինակ՝
եթե պատրաստ եք ծառայությունը տրամադրել առնվազն 8 անձի դեպքում
կամ առնվազն 200 կմ (տրանսպորտի դեպքում)
ապա նշեք համապատասխան նվազագույն արժեքը
Նույն կերպ սահմանեք նաև առավելագույն սահմանը։
Ամրագրում կատարելիս համակարգը՝
ավտոմատ կստուգի Ձեր սահմանած նվազագույն և առավելագույն պայմանները
և թույլ կտա ամրագրում կատարել միայն այն դեպքում, եթե դրանք բավարարվում են
Ամրագրման վերջնական արժեքը հաշվարկվում է հետևյալ կերպ՝
👉 Ընդհանուր արժեք = Քանակ × Միավորի արժեք
Օրինակ՝
Արժեք՝ 5000 դրամ
Չափման միավոր՝ անձ
Ամրագրված քանակ՝ 10 անձ
➡️ Ընդհանուր արժեք՝ 10 × 5000 = 50,000 դրամ
Գլխավոր նկար – ծառայության հիմնական նկարն է, որը ցուցադրվում է My.OTA-ում և առաջինն է տեսնում օգտատերը։ Խորհուրդ է տրվում ընտրել բարձրորակ և գրավիչ նկար։
Վերնագիր – ծառայության անվանումն է։ Փորձեք գրել օրիգինալ և տարբերակիչ, միևնույն ժամանակ պարզ ու հասկանալի, որպեսզի հեշտ թարգմանվի (Google Translate)։
Լրացուցիչ տեղեկություն – այստեղ կարող եք նշել հավելյալ կարևոր մանրամասներ ամրագրողի համար (օր.՝ վերցնել ջրի շիշ, հագնել հարմար կոշիկ և այլն)։
Պատկերաշար – կարող եք ավելացնել մի քանի նկարներից բաղկացած ալբոմ՝ ցույց տալու համար, թե ինչ է սպասվում հյուրին և բարձրացնելու ամրագրումների հավանականությունը։
Տևողություն – ծառայության տևողությունն է (օր.՝ 2 ժամ, 4–5 ժամ, ամբողջ օր)։
Իրականացման մարզ – նշեք, թե որ մարզերում կարող եք տրամադրել ծառայությունը։ Եթե ծառայությունը հասանելի է մի քանի մարզերում՝ ընտրեք բոլորը, իսկ եթե միայն մեկում՝ ընտրեք համապատասխան մարզը։ Ձեր ընտրության հիման վրա ծառայությունը կցուցադրվի «Ծառայություններ ըստ մարզի» բաժնում համապատասխան մարզերում։
Եթե ցանկանում եք ներկայացնել ծառայության մանրամասն ծրագիրը (itinerary) կամ քայլերը, թե ինչ է անելու հյուրը, կարող եք ավելացնել դրանք առանձին տողերով։
Սեղմեք Add New և յուրաքանչյուր տողում նշեք՝
նկար (ըստ ցանկության)
վերնագիր
բացատրություն
👉 Սա օգնում է հյուրին ավելի լավ հասկանալ ծառայության ամբողջ ընթացքը և բարձրացնում է ամրագրումների հավանականությունը։
Այս բաժնում նշում եք, թե շաբաթվա որ օրերին եք տրամադրում ծառայությունը և պատրաստ եք ընդունել ամրագրումներ։
👉 Օրինակ՝ եթե ցանկանում եք ծառայությունը տրամադրել միայն շաբաթ օրերին, ընտրեք միայն Շաբաթ։
Համակարգը թույլ կտա ամրագրումներ կատարել միայն ընտրված օրերի համար, իսկ մյուս օրերին ամրագրումը հասանելի չի լինի։
👉 Եթե ցանկանում եք ընդունել ամրագրումներ շաբաթվա բոլոր օրերին, պետք է ավելացնեք բոլոր 7 օրերը՝ սեղմելով Add New։
Երբ լրացնեք բոլոր տվյալները, սեղմեք Ավելացնել՝ ծառայությունը ստեղծելու համար։
Եթե սեղմեք Ջնջել, բոլոր մուտքագրված տվյալները կջնջվեն։